Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի տարածքով Պարսից ծոցը կկապվի Սև ծովին

Հայաստանի տարածքով Պարսից ծոցը կկապվի Սև ծովին
14.07.2016 | 12:48

Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան և Հունաստանը մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել, որը Պարսից ծոցը կկապի Սև ծովին: Նախագծի շրջանակում այդ երկրների ներկայացուցիչները հուլիսի 14-15-ին հանդիպել են Սոֆիայում և քննարկել դետալները: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Հայկական կողմի խնդիրը տարանցիկ երկիր դառնալն է և այլ երկրներ ելքեր ունենալը: «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք և նախաձեռնող ենք այս հարցում: Սոֆիայում աշխատանքային քննարկում է լինելու մյուս երկրների ներկայացուցիչների հետ: Սրանից առաջ մեկ անգամ քննարկում եղել է Թեհրանում, 1-1,5 ամիս առաջ: ՈՒնենք արդեն նախագիծ, որը շրջանառության մեջ է դրվել, կան այլ գերատեսչությունների կարծիքները, պիտի դրանք քննարկենք մասնակից պետությունների հետ, բոլոր կողմերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»,- ասաց Մելքոնյանը:


Նա նաև նշեց, որ ֆինանսավորման հարց դեռևս չի քննարկվել: Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կողմ կլինի այդ նախագծի իրականացմանը, հաշվի առնելով, որ այս նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, իսկ Մոսկվան առաջ է մղում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տրանսպորտային միջանցքը, Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. «Մենք Ռուսաստանի հետ լավ գործընկերներ ենք, այդ թվում` ԵԱՏՄ-ի շրջանակում: «Մետաքսի ճանապարհի» շրջանակում ունենք համատեղ նախագծեր, որոնք պիտի ներառել ԵԱՏՄ-ի և Չինաստանի ֆինանսավորմամբ իրագործման ծրագրերում, որոնց մեջ ներառված են մեր երկու նախագծերը: Դրանք են «Հյուսիս-Հարավ» միջանցքի չիրականացված տրանշները, որոնք ֆինանսավորում են պահանջում, և Հարավային երկաթուղու Հայաստանի մասը, որը պետք է կառուցվի: Ռուսաստանը, որպես գործընկեր և ԵԱՏՄ անդամ երկիր իր հավանությունը տվել է, որ մեր երկու ծրագրերը ներառվեն առաջնային ծրագրերի շրջանակներում»:


Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նախագծին նա ասաց. «Այո, կար նախագիծ, որը նույնպես կոչվում է «Հյուսիս-Հարավ», որտեղ ճանապարհը պետք է անցներ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով, բայց մեր նախաձեռնությամբ, նաև ՌԴ-ն ընդունեց այդ առաջարկությունը և «Մետաքսի ճանապարհի» նախագծի շրջանակներում քննարկումների ընթացքում այդ հատվածը հանվեց նախագծերից: Մեր հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ և ծրագրի այդ հատվածը չի կարող ֆինանսավորվել ԵԱՏՄ-ի և Չինաստանի համագործակցության շրջանակներում»:

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ